ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Սոլակում Սամվել Սանամյանին շնորհվեց պատվավոր սոլակցու կոչում

Սոլակում Սամվել Սանամյանին շնորհվեց պատվավոր սոլակցու կոչում
20.03.2017 | 11:57

Մարտի 19-ին 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանը նախընտրական հանդիպում է ունեցել Կոտայքի մարզի Սոլակ համայնքում։ Այստեղ պատագամավորության թեկնածուին ընդունել են աղուհացով, երգուպարով։

Սոլակի համայնքապետ Բադալ Սարգսյանը նշեց, որ Սամվել Սանամյանը տասնյակ տարիներ եղել է իրենց գյուղի կողքին։ Եվ տարիներ շարունակ համայնքի մշակութային, կրթական հաստատություններին սատարելու, ուսանողությանը խրախուսելու, գյուղատնտեսությանն ու ֆերմերային տնտեսությունների զարգացմանը նպաստելու համար համայնքի ղեկավարի կողմից Սամվել Սանամյանին շնորհվել է պատվավոր սոլակցու կոչում։


Համայնքի ղեկավարը նաև մատնանշեց այն փաստը, որ երկրի իշխանությունները այսօր հանդես են գալիս նոր նախաձեռնություններով, կառավարության ղեկավարը ընտրել է ճիշտ մոտեցում՝ տարածքներում ծրագրեր իրականացնել, որոնք կստեղծեն նոր աշխատատեղեր։ Եվ նման ծրագրերը համայնքը քայլ առ քայլ տանելու են առաջ։


Սոլակցի Արկադի Սիմոնյանի խոսքով՝ քվեարկությանը մասնակցելիս պետք է ընտրել այն ուղին, որը տանում է դեպի կայուն, անվտանգ ապագա։ Եվ այդ ուղին անցնելիս յուրաքանչյուրը պետք է քրտնաջան աշխատի։ Նա կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին՝ ձայնը տալով ՀՀԿ-ին՝ այն քաղաքական ուժին, որին արդեն ճանաչում ու վստահում են, որն իրատեսական ծրագիր է ներկայացնում, ինչպես նաև՝ այս քաղաքական ուժի թեկնածու Սամվել Սանամյանին։


Պարոն Սանամյանն իր խոսքում նշեց, որ Սոլակի հետ կապված է դեռևս 70-ական թվականներից` դպրոցական հասակից։ Այստեղ է եղել գյուղի և՜ ուրախության, և՜ տխրության օրերին։ Նա հիշեց, որ իր ռազմագիտության ուսուցիչը հենց այս գյուղից է եղել։ Նա է իրեն զենք բռնել սովորեցրել, և այսօր նրա աշակերտը գեներալ-մայորի կոչում ունի։
Նշենք, որ մարտի 18-ին Սամվել Սանամյանն այցելել էր նաև Մարմարիկ համայնք։ Այստեղ ընտրողների հետ հանդիպման ընթացքում պատգամավորի թեկնածուն նշել է, որ ինքը ոչ թե խոսքի, այլ գործի մարդ է։ Եվ իր հնարավորություններն օգտագործելու է, որպեսզի զարգացման ավելի շատ ծրագրեր իրականացվեն Կոտայքի տարածաշրջանում։ Նա կոչ արեց ընտրողներին չառաջնորդվել զգացմունքներով, այլ ընտրել մարդկանց, ովքեր կարող են օգտակար լինել։


ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանի՝ Սոլակ համայնքում հանդիպումից հատվածներ կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ